Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2004, 1050 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը դասական աճուրդով վաճառել իր սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 54851 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Երևանի Ալիխանյան եղբայրների N 12 հասցեում գտնվող` 1363.4 քառ. մետր տարածք զբաղեցնող մսուր-մանկապարտեզային համալիրը` մեկնարկային գինը սահմանելով 150 մլն դրամ (գնահատվել է 2004 թ. մարտի 15-ին):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված մսուր-մանկապարտեզային համալիրն առաջին աճուրդով չվաճառվելու դեպքում` կազմակերպվող յուրաքանչյուր հերթական աճուրդում դրա գինը կարող է իջեցվել առավելագույնը 5 տոկոսով: Գույքի վաճառքի վերջնական գինը պետք է լինի առնվազն 120 մլն դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: