26 Ապրիլի 2007, 621 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 03 խմբի 03 ենթախմբում և 03-03 աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «05. Վարչական օբյեկտների շինարարություն» ծրագիրն իրականացնող (կատարող) մարմնի` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի փոխարեն սահմանել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը.
2) «06. Դատական դպրոցի պահպանում և դատավորների ու դատական ծառայողների վերապատրաստում» ծրագիրն իրականացնող մարմնի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի փոխարեն սահմանել Դատական դպրոցը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 5 hավելվածի N 1 աղյուսակի 03 խմբի 03 ենթախմբի`
ա. «05. Վարչական օբյեկտների շինարարություն» ծրագիրն իրականացնող մարմինների անվանումները» սյունակում «ՀՀ վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «ՀՀ դատական դեպարտամենտ» բառերով,
բ. «06. Դատական դպրոցի պահպանում և դատավորների ու դատական ծառայողների վերապատրաստում» ծրագիրն իրականացնող մարմինների անվանումները» սյունակում «ՀՀ վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «Դատական դպրոց» բառերով.
2) որոշման N 5 հավելվածի «Հավելված N 5 - I եռամսյակ Աղյուսակ 03-03», «Հավելված N 5 - I կիսամյակ Աղյուսակ 03-03», «Հավելված No 5 ինն ամիս Աղյուսակ 03-03» և «Հավելված No 5 Աղյուսակ 03-03» աղյուսակներում`
ա. «Վարչական օբյեկտների շինարարություն» ծրագրի «այդ թվում` ըստ կատարողների» սյունակում «ՀՀ վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «ՀՀ դատական դեպարտամենտ» բառերով,
բ. «Դատական դպրոցի պահպանում և դատավորների ու դատական ծառայողների վերապատրաստում» ծրագրի «այդ թվում` ըստ կատարողների» սյունակում «ՀՀ վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «Դատական դպրոց» բառերով:
3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: