8 Հուլիսի 2004, 1047 - Ն
ԵՐԵՎԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 5 ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ — Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Երևանի Աբովյան փողոցի N 5 շենքին հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) 1430,0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին՝ համաձայն հավելվածի:
Հողամասի մակերեսը ենթակա է ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի:
2. Երևանի քաղաքապետին՝
ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասի սահմանները և դրա օտարման գոտին գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան՝ սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարվող գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների ու կարգի մասին.
գ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի՝ օտարման գոտու տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարի չափը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտ—որման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասեր տրամադրելու համար.
ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2004-2008 թվականների ընթացքում՝ ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող օտարման գոտիներում առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին» N 399-Ն որոշմանը համապատասխան՝ թույլատրել Երևանի քաղաքապետին «Մուլտի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով:
4. Սահմանել, որ`
ա) կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը հողամասում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո առանց մրցույթի ձեռք է բերում այդ հողամասի վարձակալության իրավունք՝ 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով՝ սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
բ) հողամասը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից ու շինություններից ազատվում և ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի միջոցների հաշվին:
5. Երևանի քաղաքապետին` վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողի կողմից նոր ստեղծվող գույքի՝ կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի հաշվին փոխանցման պարտավորություն՝ 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին: