17 Մայիսի 2007, 629 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման N 1 հավելվածի`
1) ցանկի 17-րդ կետում «կենսատեխնոլոգիայի» բառը փոխարինել «միկրոբիոլոգիայի» բառով.
2) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34րդ կետով.
«34. Հանրապետական գիտաբժշկական գրադարան»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք կազմակերպություններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1530-Ն որոշման`
1) 2-րդ կետի առաջին պարբերությունը, 3-րդ կետը, 4-րդ կետի առաջին պարբերությունը «կազմակերպություն» բառից հետո լրացնել «, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «Է» ենթակետերով ու
14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային» բառերով.
2) 3-րդ կետում «կենսատեխնոլոգիայի» բառը փոխարինել «միկրոբիոլոգիայի» բառով.
3) 7-րդ կետը «կանոնադրական կապիտալով» բառերից հետո լրացնել «բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։