Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2007, 611 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի N ՍԴՈ-630 որոշումը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 1151-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: