15 Հուլիսի 2004, 1044 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշման`
ա) 1-ին կետը լրացնել «դրանում ներառելով նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» բառերով.
բ) 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի» բառերով.
գ) 3-րդ կետի`
«ա» ենթակետում «պետական արգելոցի տարածքի» բառերը փոխարինել «պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների» բառերով.
«բ» ենթակետի հինգերորդ պարբերությունը «արգելոցին» բառից հետո լրացնել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրին» բառերով, յոթերորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքներում» բառերով.
«գ» ենթակետում «ինչպես նաև համապատասխան հողատարածքը» բառերը փոխարինել «ինչպես նաև «Շիկահող» պետական արգելոցի» և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համապատասխան տարածքները» բառերով, իսկ նույն ենթակետում «անտառաշինական» բառից հետո լրացնել «և հողաշինարարական» բառերով.
դ) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` 2 տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։».
N 2 հավելվածում`
ա) 4-րդ կետում «տարածքում» բառը փոխարինել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի (այսուհետ` արգելավայր) տարածքներում» բառերով.
բ) 8-րդ կետում`
«արգելոցի տարածքի» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի տարածքների» բառերով.
«գ» ենթակետը «արգելոցի» բառից հետո լրացնել «ու արգելավայրի» բառերով.
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի և արգելավայրի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.».
«է» ենթակետում «արգելոցի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի կանոնադրություններով» բառերով.
գ) 9-րդ կետի «ե» ենթակետը «արգելոցին» բառից հետո լրացնել «և արգելավայրին» բառերով.
դ) 21-րդ կետի «ժ» ենթակետում և 23-րդ կետի «գ», «դ» և «զ» ենթակետերում «արգելոցի ռեժիմի» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի ռեժիմների» բառերով.
ե) IV բաժնի վերնագիրը, 22-րդ կետը, 23-րդ կետի «բ» ենթակետը և 28-րդ կետի «ա» ենթակետը «արգելոցի» բառից հետո լրացնել «և արգելավայրի» բառերով.
զ) 23-րդ կետի`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ապահովում են արգելոցի և արգելավայրի կանոնադրություններով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների կատարումը դրանց տարածքներում.».
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) ապահովում են արգելոցի և արգելավայրի պահպանական գոտիների տարածքներում գտնվող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների կողմից արգելոցի և արգելավայրի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:».
է) 26-րդ կետում «արգելոցի տարածքի բնական» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի տարածքների» բառերով.
ը) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:».
թ) 28-րդ կետի`
«բ» ենթակետում «արգելոցի տարածքում» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի տարածքներում» բառերով.
կետը լրացնել նոր` «դ» և «ե» ենթակետերով.
«դ) մշակում և կատարելագործում է բնապահպանական ու բնօգտագործման մեթոդները.
ե) վայրի կենդանիների և բույսերի հազվագյուտ ու անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ:»: