Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2007, 599 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ ու որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «որակի տեսչություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի որակի տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ստեղծել շուկայի մոնիտորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժին.

2) հաշվառման ամփոփ բաժինը վերանվանել ծրագրավորման և հաշվառման ամփոփ բաժին.

3) միավորել արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժինը և Երևան քաղաքի վերահսկողության բաժինը` ստեղծելով տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների վերահսկողության բաժին ու չափագիտական նորմերի և կանոնների վերահսկողության բաժին.

4) ստեղծել նավթամթերքի փորձարկումների բաժին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: