1 Հուլիսի 2004, 1042 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները սահմանելու մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
որոշման`
աա վերնագիրը «հայտանիշները» բառից հետո լրացնել «և չափերը» բառերով.
բբ «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը և մկամկ տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում՝ վերագնահատված արժեքիմ 10 տոկոսը».
գգ «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ» հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի օգոստոսի 1-ից: