Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2007, 594 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող` անտառային ֆոնդի հողերից 8.0 հեկտարը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` սահմանապահ ուղեկալների կառուցման համար` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` անհատույց, մշտական օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը տրամադրումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր