22 Հուլիսի 2004, 1038 - Ն
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 15-րդ հոդվածներին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին ու 68-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստանդարտացման ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:
2. Ստանդարտների ազգային ինստիտուտ ճանաչել «Ստանդարտների — որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:
3. «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 397-Ն որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: