Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2007, 580 - Ն

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ- ԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1530-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը և դրանց մասնագիտական քննության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1530-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: