11 Փետրվարի 2004, 104 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մի շարք հանրօգուտ ծրագրերի իրականացմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 240324,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ընտրությունը` մրցութային կարգով:
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12 -ի N 104 - Ն որոշման
Հ Ա Տ Կ Ա Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ՝ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՐՕԳՈՒՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(հազ.դրամներով)
Ֆինանսավորվող ծրագրերի ամփոփ նկարագիրը, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները
Գումարը, այդ թվում`
I եռամսյակ
I կիսամյակ
ինն ամիս
տարի
1
2
3
4
5
1. Հանրակրթական հիմնական, ինչպես նաև լրացուցիչ (հայկազունական-կադետական-սեպուհական) կրթական ծրագրերի իրականացում, որոնց նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրություններին համապատասխան, անչափահաս քաղաքացիների, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը նպաստելն է՝ հանրակրթական և հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության ձևավորում, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին, հասարակական համակեցությանը և հայրենիքին ծառայելուն, ինչպես նաև շենքային պայմանների բարելավում
25217.7
36977.7
52247.8
66242.0
ՀՀ կառավարության աշխատակազմ
25217.7
36977.7
52247.8
66242.0
այդ թվում`
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
10217.7
21977.7
37247.8
51242.0
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
15000.0
15000.0
15000.0
15000.0
2. Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբում, գիտահետազոտական գործունեության իրականացում, ռազմավարական հետազոտությունների մշակում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակում ու ներդրում, տեղեկատվական ցանցի ստեղծում
15000.0
30000.0
45000.0
60000.0
ՀՀ կառավարության աշխատակազմ
15000.0
30000.0
45000.0
60000.0
այդ թվում`
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
15000.0
30000.0
45000.0
60000.0
3. Հանրակացարանաբնակ ուսանողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում, համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցելով՝ հանրակացարանաբնակ ուսանողների համար մարզական և մշակութային միջոցառումների ծրագրերի իրականացում
3520.5
7041.0
10139.0
14082.0
ՀՀ կառավարության աշխատակազմ
3520.5
7041.0
10139.0
14082.0
այդ թվում`
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
3520.5
7041.0
10139.0
14082.0
1
2
3
4
5
4. Հայաստանում շախմատի զարգացմանն ու ծավալմանը նպաստելը, միջազգային, հանրապետական և այլ բնույթի շախմատային մրցաշարերի կազմակերպում, շախմատային դպրոցների, ակումբների և սեկցիաների նյութատեխնիկական ապահովման ընդլայնմանը նպաստում, շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակցում
12500.0
25000.0
37500.0
50000.0
ՀՀ կառավարության աշխատակազմ
12500.0
25000.0
37500.0
50000.0
այդ թվում`
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
12500.0
25000.0
37500.0
50000.0
5. Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատում ու զարգացում, սփյուռքահայ համայնքներում հայապահպանության գործընթացներին, ազգային արժեքների ու ավանդույթների վերածննդին նպաստելը, միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացմանը և այլ միջազգային միջոցառումներին մասնակցություն
12500.0
25000.0
36000.0
50000.0
ՀՀ կառավարության աշխատակազմ
12500.0
25000.0
36000.0
50000.0
այդ թվում`
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
12500.0
25000.0
36000.0
50000.0
Ընդամենը
68738.2
124018.7
180886.8
240324.0