Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2004, 1033 - Ն

«ԶՈԼԱՔԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 18 ու 22-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով` առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Սահմանել`

ա) «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 241000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը՝ 1000 դրամ, և բաժնետոմսերի թիվը՝ 241.

բ) «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 35470000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը՝ 10000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 3547:

3. «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: