Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2004, 1028 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ժամանակացույցի`

ա) «Վաղարշապատի տարածաշրջան 2003 թվական» բաժնում «20* Արտիմետի դպրոց» տողը փոխարինել «20 Արտիմետի դպրոց» տողով.

բ) «Բաղրամյանի տարածաշրջան 2003 թվական» բաժնում.

«63. Արտամետի դպրոց» տողը փոխարինել «63* Արտամետի դպրոց» տողով,

«64. Տալվորիկի դպրոց» տողը փոխարինել «64* Տալվորիկի դպրոց» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023