26 Ապրիլի 2007, 551 - Ն
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: