Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2007, 542 - Ն

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ- ՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 418 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

1) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը` 720 դրամ, որը պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում է նաև առավելագույն չափ.

2) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման գումարի վճարման կարգը` համաձայն հավելվածի.

3) դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին գործատուի կողմից (նաև պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում) տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում, հատուցվում են նաև աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

1993 թվականի օգոստոսի 10-ի «Երկրաբանահետախուզական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական և դրանց հետ կապված աշխատանքներում զբաղված աշխատողներին դաշտային բավարարման վճարման կանոնադրությունը հաստատելու մասին» N 418 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: