15 Հուլիսի 2004, 1019 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ծրագրի 99-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
99. «Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի կատարման ապահովում, այդ ոլորտում բժշկական գործելակերպի կանոնակարգում, մոր և մանկան առողջության պահպանում
ՀՀ առողջապահության նախարարություն 2004 թ.հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: