10 Մայիսի 2007, 535 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին»
N 247-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրության`
ա. 11-րդ կետի «դ» ենթակետը «կանխումը» բառից հետո լրացնել «քննումը» բառով, իսկ «է» ենթակետը «մաքսանենգության» բառից հետո` «և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների» բառերով,
բ. 12-րդ կետի «ժ» ենթակետից հանել առաջին «գործերով» բառը, նույն ենթակետում «վարում» բառը փոխարինել «և նախաքննության կատարում» բառերով, իսկ «ժբ» ենթակետը «մաքսային» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ» բառերով.
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը «Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին» բառերից հետո լրացնել «Քննչական բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: