Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2007, 531 - Ն

ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.

2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր