Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2007, 522 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը ապահովել Երևանի Ջրաշատի փողոցի N 1 շենքի 5-րդ և 6-րդ հարկերի, Գյումրի քաղաքի Աբովյան 196 հասցեում գտնվող շենքի

200 քառ. մետր և Կապան քաղաքի Մ. Ստեփանյան 14 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը,

բ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրն ու սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:»: