Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2004, 1014 - Ն

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հատուկ պայմաններում՝ լեռնային և բարձր լեռնային վայրերում, վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու դեպքերում քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումների հետևյալ չափերը՝

ա) լեռնային և բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում՝ քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 8000 դրամ.

բ) վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու դեպքում` քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի 15 տոկոսի չափով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

Արխիվ

2024

2023