26 Ապրիլի 2007, 515 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տնօրինության՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան 4 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 220.7 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Հակոբ Մաթիլյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AB 0375272, տրված` 028-ի կողմից, քաղ. Արթիկ, Աղաքարյան փող., տուն 51).
1) սահմանել՝
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի մարտի 5-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 2119 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1590 հազ. դրամ.
2) սահմանել որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով,
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 3 տարվա ընթացքում կատարել 4,5 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 395556 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
4) օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Արթիկի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Նաիրի Զարյան 22 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկից 423 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Հեկտոր Թառոյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0487599, տրված` 006-ի կողմից, քաղ. Երևան, Հրաչյա Քոչարի փող., տուն 171).
1) սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի մարտի 2-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 23400 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 17550 հազ. դրամ.
2) սահմանել որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով,
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 2 տարվա ընթացքում կատարել 4 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 604560 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
4) օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի 35 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 52.2 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Նարցիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (պետական ռեգիստրի գրանցման վկայական` 01Ա N 011190).
1) սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի մարտի 21-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 41666 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 31250 հազ. դրամ.
2) սահմանել որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով,
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 2 տարվա ընթացքում կատարել 2 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 180360 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը օրենքով սահմանված կարգով.
4) օտարվող գույքի վաճառքի գինը վճարել մեկ տարվա ընթացքում` յուրաքանչյուր եռամսյակ հավասարաչափ, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Դիմիտրովի 89 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 87.2 քառ. մետր և նկուղային հարկից
105.8 քառ. մետր մակերեսներով ոչ բնակելի տարածքները (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով.
1) սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի մարտի 14-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 33300 հազ. դրամ,
բ. աճուրդով օտարվող գույքի վաճառքի մեկնարկային գինը` 24975 հազ. դրամ.
2) սահմանել որ`
ա. աճուրդի հաղթողին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով,
բ. աճուրդի հաղթողն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի մասին, այդ թվում՝ երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
4) սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա. գույքի ձեռքբերման համար առաջարկված գինը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված
365640 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի ձեռքբերման համար առաջարկված գնի վճարումից և սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.
6) սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։