Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 1008 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական մարմինների, մշակութային օբյեկտների, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկում ներառված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հատկացումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշվում նախատեսվում են առանձին տողով, այդ թվում` արտացոլելով աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող նոր օբյեկտների ներառման և (կամ) օբյեկտներում տեղակայված պահակակետերի թվի ավելացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առանձին սահմանվում են հատկացվող գումարի չափը և տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կատարվող փոփոխությունները.

գ) սույն որոշման 2-րդ կետով սահմանված կար—որագույն նշանակության օբյեկտների ցանկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» փակ բաժնետիրական ընկերության և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության օբյեկտների պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր ամիս ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն իրենց օբյեկտների պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխհատուցում են հաջորդ ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառված օբյեկտների պահպանությունը կարող է իրականացվել կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կնքված պայմանագրի հիման վրա:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշումը: