15 Հուլիսի 2004, 1007 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 956 հեկտար պահուստային ֆոնդի հողերը փոխադրել՝
ա) 906 հեկտար, որից` 825 հեկտար արոտ, 81 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 550 հեկտար արոտը աճուրդով օտարելու համար.
բ) 6 հեկտար այլ հողերը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 4 հեկտարը՝ բնակելի կառուցապատման, 2 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
գ) 2 հեկտար այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ քարի վերամշակման արտադրություն կազմակերպելու համար.
դ) 28.7 հեկտար այլ հողերը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ այդ թվում 24.5 հեկտարը` գերեզմանատան, 4.2 հեկտարը` սանիտարական գոտու համար.
ե) 5.3 հեկտար այլ հողերը՝ ջրային հողերի կատեգորիա.
զ) 8 հեկտար այլ հողերը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար:
2. Սույն որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված հողերը ընդգրկել Արմավիր քաղաքի հողային հաշվեկշռում։