Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2004, 1006 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.8 հեկտար այլ հողերը փոխադրել՝

ա) 0.4 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

բ) 0.4 հեկտարը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ համաձայն հավելվածի հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար.

2. Գծային ենթակառուցվածքը քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք: