8 Հուլիսի 2004, 1001 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում`
ա) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը, անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 1).
բ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը, կազմակերպությունների շահութահարկի հաշվարկների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 2).
գ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 1-ը, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 3).
դ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, պարզեցված հարկ վճարողների իրենց կողմից ներկայացված` պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագրերի հիման վրա, նրանց մասին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 4).
ե) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հարցումների հիման վրա տրամադրում է նաև հարկային հսկողության իրականացման ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների մասին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ ցուցանիշները (ձև 5):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: