Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2007, 483 - Ն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒ- ԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1190-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի դիմաց փոխհատուցման և վարձատրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ` տարածքային զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել մասնագետների ցուցակը` յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն (ըստ առողջապահական կազմակերպությունների) ընտրության (նշանակման) նպատակով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը հաստատելու մասին» N 1190-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: