7 Մարտի 2007, 265 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության`
ա) 12-րդ կետի «ե» ենթակետից հանել «նախարարության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում» բառերը, իսկ «բարձրագույն» բառից հետո ենթակետը լրացնել «և գլխավոր» բառերով.
բ) 38-րդ կետի երկրորդ պարբերությունը «ղեկավարը» բառից հետո լրացնել «, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի hատուկ բաժինը վերանվանել առաջին բաժին:
Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետում «Հատուկ բաժին» բառերը փոխարինել «Առաջին բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: