7 Մարտի 2007, 263 - Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ, ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՀՈՎՏԻ, ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ԳՅՈՒ- ՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՒԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿԿՈՅԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱԶԱՏԻ, ՎԱՐԴԱՇԵՆԻ, ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ- ՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱ- ԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ, ՀԱՌԻՃԻ, ԱՐՓԵՆԻԻ, ԿԱՐՄՐԱ- ՎԱՆԻ, ԱՆՈՒՇԱՎԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՈՐԻ, ԿԱՂՆՈՒՏԻ, ՈՐՈՏԱՆԻ (ԳՈՐԻՍ), ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ՍԻՍԻԱՆ), ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
2007 թվականի մարտի 4-ին կայացած` Լոռու մարզի Խնկոյանի, Վայոց ձորի մարզի Թառաթմբի, Չիվայի, Տավուշի մարզի Լուսահովտի, Սարիգյուղի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի մարտի 11-ին կայանալիք` Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքի ղեկավարի, 2007 թվականի մարտի 18-ին կայանալիք` Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնքի ղեկավարի, Կութի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007 թվականի մարտի 25-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Հակկոյի, Արարատի մարզի Գետազատի, Վարդաշենի, Նոյակերտի գյուղական համայնքների, Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շիրակի մարզի Սարակապի, Հառիճի, Արփենիի, Կարմրավանի, Անուշավանի, Սյունիքի մարզի Լորի, Կաղնուտի, Որոտանի (Գորիս) գյուղական համայնքների ղեկավարների, Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Որոտանի (Սիսիան), Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 6.388.910 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։