22 Փետրվարի 2007, 261 - Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 14.2-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական տարածաշրջանների գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդիաների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: