Կառավարության որոշումներ

7 Մարտի 2007, 256 - Ն

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 28.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 13 խմբի 05 ենթախմբի «02. Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարմանը» ծրագրով նախատեսված չափագիտական աշխատանքների գծով 2007 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։