20 Մայիսի 2004, 992 - Ն
ՄԱՍԻՍԻ «ՀԱՅԱՆԻՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մասիսի «Հայանիստ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շենքերը, որպես գույքի առանձին տարրեր, իսկ մնացած հիմնական միջոցները, որպես մեկ ամբողջական միավոր` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։