Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2004, 991 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման`

ա) վերնագրում և տեքստում «պետական եկամուտների նախարարություն» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով.

բ) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին».

գ) 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում`

եռամսյակային արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին Ձև ՀՇ-1 հաշվետվության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 1),

տարվա արդյունքներով, մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը, անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 2)։

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան տրամադրում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023