Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2007, 245 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման ծրագրեր իրականացնելու համար լաբորատորիաների, կաբինետների, ուսումնական ավտոհրապարակի (կամ ավտոդրոմի) տեխնիկական հագեցվածության պահանջները` համաձայն

N 3 հավելվածի: