7 Մարտի 2007, 243 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման համարանիշերը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: