Կառավարության որոշումներ

1 Մարտի 2007, 234 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱ- ՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերը և դրանցում շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակները` համաձայն հավելվածի.

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցույթների անցկացումը և մրցույթում հաղթողներին լիցենզիայի տրամադրումը կատարել սույն որոշման 1-ին կետով հաստատված լիցենզիաների գործողության վայրերին և դրանցում շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր