17 Հունիսի 2004, 986 - Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ N 35 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
2. Լուծարել «Գյումրու N 35 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և դրա գույքը սեփականության իրավունքով հանձնել «Գյումրու N 20 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` օրենքով սահմանված կարգով ապահովել «Գյումրու N 35 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի` Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկի 38-րդ և 43-րդ կետերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա «Գյումրու N 22 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 32 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկություն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: