Կառավարության որոշումներ

1 Մարտի 2007, 232 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 16-րդ կետի 16.2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծային աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 2 հավելվածի.

3) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման հեղինակային հսկողության համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 3 հավելվածի.

4) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և շինարարության նախագծային աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 4 հավելվածի.

5) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և շինարարության հեղինակային հսկողության համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 5 հավելվածի.

6) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և շինարարության տեխնիկական վերահսկման համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: