Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2007, 226 - Ն

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի և ի կատարումն Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 17-ի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մաuին» N 343-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: