25 Հունվարի 2007, 225 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը և 4-րդ կետը «ազնիվ» բառից առաջ լրացնել «սև,» բառով.
2) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույթաչափերը» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
«11. Սև մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
երկաթ 1 տոկոս
քրոմ 1 տոկոս
մանգան 1 տոկոս»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից։