Կառավարության որոշումներ

1 Մարտի 2007, 212 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ սահմանված ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«7.

Կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, միկրո-էլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտորավորում) և տեխնոլոգիա, հաշվողա-կան տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկա-տվական (ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, ռադիո-տեխնիկա, ռադիոէլեկտրոնային համակարգեր (օպերատիվ տեխնիկական ծառա-յության վերոնշված գործառույթներ իրականացնող օպերատիվ ծառայողներ)

մինչև 42 տարեկան»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր