Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2007, 207 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 320 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման «դ» կետում «ոսկե» բառը փոխարինել «գերազանցության» բառով.

2) որոշման «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված` հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման «ե» կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023