Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2007, 206 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2004 թվականի հուլիսի 9-ին տեղացած կարկտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող` մարզի հողամասերի սեփականատերերին պատճառված վնասի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1108-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 5 և 1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 90,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով` 70,000.0 հազ. դրամ, «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 20,000.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների ուսումնավարժական պատրաստականության բարձրացման համար հրաձգարան կառուցելու և այն հատուկ նշանակության սարքերով ու սարքավորումներով ապահովելու նպատակով.

բ) Երևանի քաղաքապետարանին 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 21,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկների ջեռուցման համակարգերի կառուցման համար այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով.

գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել մինչև 42,468.1 հազ. դրամ ւբյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածովվ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2004 թվականի հուլիսի 9-ին տեղացած կարկտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող` մարզի մի շարք գյուղական համայնքների հողամասերի սեփականատերերի կողմից 2004 թվականի հողի հարկի տարեկան գումարի վճարումը համայնքի բյուջե կատարելու կամ կատարվածը փոխհատուցելու համար համայնքի բյուջեից օժանդակություն ցուցաբերելու նպատակով այդ համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան հատկացվող գումարն ըստ առանձին համայնքների բաշխվում է` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան համայնքներին հատկացվող սուբվենցիաների տրամադրման համար համայնքների ղեկավարների հետ կնքվող պայմանագրերում`

աա առանձին մասով սահմանել տվյալ համայնքի այն հողի սեփականատերերի ցուցակը սներառյալ փոխհատուցման ենթակա գումարներըն, որոնց սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն պետք է օժանդակություն ցուցաբերվի 2004 թվականի հողի հարկի տարեկան գումարի վճարումը համայնքի բյուջե կատարելու կամ կատարվածը փոխհատուցելու համար, ընդ որում, նշված հողի սեփականատերերի ցուցակը պետք է համապատասխանի սույն որոշման N 3 հավելվածի կազմման հիմքում դրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2004 թվականի հուլիսի 9-ին տեղացած կարկտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող՝ մարզի հողամասերի սեփականատերերին պատճառված վնասի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1108-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի հանձնարարականի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված տեղեկություններին.

բբ որպես սուբվենցիաների տրամադրման պարտադիր պայման նախատեսել ստացված սուբվենցիաների գումարները նպատակային օգտագործման ուղղելիս համայնքի ղեկավարի կողմից սույն կետի «ա» ենթակետում նշված ցուցակներով առաջնորդվելը: