Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 911 - Ն

ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ մասնավորեցման ծրագրերի ցանկերում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսվում:

2. Հաստատել`

ա) լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։