1 Փետրվարի 2007, 190 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Պետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինները տնօրինելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 5-րդ կետը «Սույն որոշման դրույթները կիրառվում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված բաժնեմաս ունեցող ընկերությունների)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: