Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2007, 188 - Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱ- ՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի (PRSC3) նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի (N 055131) շրջանակում Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ և 29-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1851-Ն որոշման 19.1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները` համաձայն N 1 հավելվածի.

բ) 2007-2011 թվականների կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի.

գ) 2007-2011 թվականների կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմաները)` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հայեցակարգային հիմնադրույթների հիման վրա 2007 թվականին փորձնական ձևով ապահովել 3, 4 ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության դրամաշնորհային ծրագրերի իրականացումը.

բ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված ջրօգտագործողների ընկերությունների, անհրաժեշտության դեպքում` կախված բնակլիմայական պայմաններից և փաստացի գործունեության արդյունքներից, անհրաժեշտության դեպքում մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբսիդավորման չափաքանակների մինչև 10 տոկոս վերաբաշխումների վերաբերյալ.

գ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գործընթացի արդյունքում, կախված արդյունքից, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2008 թվականին մնացած ջրօգտագործողների ընկերությունների համար ֆինանսավորման դրամաշնորհային ծրագրերի կիրառման նպատակով.

դ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրօգտագործողների ընկերություններին 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած շահութահարկի մասով ապառքների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով արտոնություններ տալու վերաբերյալ: