8 Փետրվարի 2007, 178 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.9 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար: