17 Հունիսի 2004, 905 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված` Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական օժանդակության N TF 052434 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված` Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական օժանդակության N TF 052434 դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում համաֆինանսավորման կարգով ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել մինչև 7400.0 հազ. դրամ (մինչև 2177.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, և մինչև 5223.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված` Պետական գնումների բարեփոխումների զարգացման տեխնիկական օժանդակության N TF 052434 դրամաշնորհի համաձայնագրի` առանց` ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման` իրականացման առանձնահատկությունը` սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։