15 Փետրվարի 2007, 157 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՄԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 2007 թվականի առաջին եռամսյակում մարել (հետ գնել) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 331-Ա և 2005 թվականի օգոստոսի 4-ի «Մուրհակ տրամադրելու մասին» N 1197-Ա որոշումների համաձայն «Արմենիան ինտերնեյշընըլ Էյրվեյս» փակ բաժնետիրական ընկերությանը 2005 թվականի հոկտեմբերի 26-ին տրամադրված 302,424.025 հազ. դրամ անվանական արժեքով, 2009 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով գանձապետական անտոկոս մուրհակը (սերիան` FEN-5/10, համարը` 00178, կազմման ամսաթիվը` 26.10.2005 թ.):
2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում ու N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածի N 21 աղյուսակը և N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն` NN 3 և 4 հավելվածների: