Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2007, 154 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1625-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին գույք հանձնելու մասին»

N 1625-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետում «4923136175,0» թիվը փոխարինել «2963807180,0» թվով և «NN 1, 2, 3 և 6 հավելվածների» բառերը փոխարինել «NN 1, 2, 6 և 8 հավելվածների» բառերով.

բ) որոշման N 1 հավելվածի 429-րդ տողում «1104325118» թիվը փոխարինել «11404624» թվով և «Ընդամենը 4001483942» բառերը փոխարինել «Ընդամենը 2908563448» բառերով.

գ) որոշման N 2 հավելվածից հանել «38. Կամենկա-Վանաձոր ջրատար 2904200» տողը և «Ընդամենը 5597204» բառերը փոխարինել «Ընդամենը 2693004» բառերով.

դ) որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

ե) որոշման 3-րդ կետում «85994959,0» թիվը փոխարինել «39287114,0» թվով.

զ) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

է) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 841821664,0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 3 հավելվածի:».

ը) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

թ) որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը «7» և «6» թվերից հետո համապատասխանաբար լրացնել «8» թվով, իսկ «բ» ենթակետը «Հայջրմուղկոյուղի» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը».

ժ) որոշման 8-րդ կետում`

«ա» ենթակետում «2005» և «13-րդ» թվերը համապատասխանաբար փոխարինել «2007» և «11-րդ» թվերով,

«ա» ենթակետը «Հայջրմուղկոյուղի» բառից հետո լրացնել «Ջրմուղկոյուղի» բառով, «բ» ենթակետը «7» թվից հետո լրացնել «8» թվով.

ժա) որոշումը լրացնել նոր` N 8 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։